Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Պարադոքս

Պարադոքս
05.04.2024 | 13:42

Երկրորդ համաշխարհայինից հետո տեղի ունեցած լոկալ պատերազմներում ավելի շատ մարդ է զոհվել, քան առաջին երկուսում միասին վերցրած:

Այդ ընթացքում ԱՄՆ-ը շուրջ յոթանասուն պետություններում իրականացրել է հեղաշրջումներ ու հեղափոխություններ:

1945 թվականի օգոստոս ամսին ԱՄՆ-ը կիրառել է ատոմային ռումբեր ճապոնական խաղաղ բնակչության նկատմամբ՝ բերելով հարյուրհազարավոր մարդկանց մահեր:

ՉԻնաստանը, շուրջ երկու հազարամյա պատմության ընթացքում, բացառությամբ 13-րդ դարում՝ մոնղոլական տիրապետության տակ եղած ժամանակահարտվածը, երբեք չի հարձակվել Ճապոնիայի վրա:

Երբե՛ք:

Բայց ճապոնացիները թշնամի են համարում ոչ թե ամերիկացիներին, այլ չինացիներին:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ